Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Քուվեյթի նոր խորհրդարանն անօրինական է համարվել

Քուվեյթի Սահմանադրական դատարանը հունիսի 20-ին անօրինական է համարել ընթացիկ տարվա փետրվարին արտահերթ ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանի կազմը:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, դատարանի որոշման մեջ ասվում է, որ երկրի էմիր Սաբահ Ալ- Ահմադ ալ- Սաբահի կողմից արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը հասկասում է սահմանադրությանը, հետևաբար համարվում է անօրինական, ինչպես որ անօրինական են դրան հաջորդած ընտրությունները:

Միաժամանակ Քուվեյթի Սահմանադրական դատարանը հայտարարել է, որ աշխատանքի պետք է վերադառնան 2011թ. ցրված խորհրդարանի նախկին կազմի պատգամավորները:

Հունսիի 18-ին էմիրն արդեն մեկ ամսով դադարեցրել էր խորհրդարանի նոր կազմի աշխատանքները: Պատգամավորները, որոնց մեծամասնությունը ընդդիմության ներկայացուցիչներ են, պարբերաբար հակակոռուպցիոն հետաքննություններ էին անցկացնում կառավարության անդամների նկատմամբ՝ ոչ շահավետ իրավիճակ ստեղծելով կառավարությունում աշխատող էմիրի մի շարք ազգականների համար:

Քննադատությունների ալիքի տակ են հայտնվել ֆինանսների, աշխատանքի և սոցիալական քաղաքականության, նավթի, պաշտպանության և ներքին գործերի նախարարները: Նրանց մի մասը ստիպված է եղել հրաժարական տալ:

Քուվեյթում խորհրդարանն իրական իշխանություն չունի, սակայն կարող է արգելափակել որոշ օրինագծեր: Երկրի կառավարությունը նշանակվում է անձամբ էմիրի կողմից . պատասխանատու է նրա առաջ: Արտասահմանյան դիտորդների տվյալներով՝ 2012թ. փետրվարի ընտրություններն անցել են առանց զգալի խախտումների և միջազգային ստանդարտներին համապատասխան:

Նախորդ խորհրդարանի կազմում գերակշռում էին էմիրի կողմնակիցները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում