Ձախ շարժման երկու գերմանացի հրապարակախոս` Մատիաս Տիմեն ու Փիթ ֆոն Բեբենբուրգը, գրել են «Գերմանիան առանց արտասահմանցիների» գիրքը, որտեղ փորձել են նկարագրել ԳԴՀ-ից բոլոր ներգաղթյալներին արտաքսելու հիպոթետիկ հետևանքները: Այս մասին գրում է The Local-ը:
Հեղինակների խոսքով` Գերմանիան առանց թուրքերի, աֆրիկացիների, արաբների ու Արևելյան Եվրոպայի բնակիչների, կկանգնի աղետալի իրավիճակի առաջ:
Հետազոտողները ենթադրում են, որ կտրուկ կկրճատվեն բյուջե դրամական հոսքերը, կարող են անհետանալ տարբեր ճյուղեր, որոնք կախում ունեն էժան աշխատուժից, երկրի ՀՆԱ-ն կկրճատվի 8 տոկոսով, իսկ երկրում կբարձրանա հանցավորության մակարդակը:
Բացի այդ` Տիմեն ու Ֆոն Բեբենբուրգը նախազգուշացրել են, որ արտասահմանցիների զանգավածային արտահանձնումը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի, քանի որ շատերը չեն ցանկանա հեռանալ երկրից:
Բացի այդ` նման քայլի պատճառով Գերմանիան դուրս կգա ԵՄ-ից, նրա դեմ կկիրառվեն տնտեսական պատժամիջոցներ:
Հեղինակներն իրենց առաջ նպատակ էին դրել պատասխանել Թիլո Սարացինի «Գերմանիա` ինքնաոչնչացում» գրքին, որտեղ նա քննադատության էր ենթարկել Գերմանիայի չափազանց լիբերալ միգրացիոն քաղաքականությունն ու նախազգուշացրել էր մուսուլման երկրներից գաղթած արտասահմանցիների անկառավարելի ներխուժման մասին:










































