Armchess.am-ը տեղեկացնում , որ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա) Չեխիայի Տեպլիցե քաղաքում անցկացվող օփենում չորս տուրից հետո վաստակել է 4 միավոր և գլխավորում է աղյուսակը: Նույնպիսի արդյունք ունեն նաև գրոսմայստերներ Վադիմ Շիշկինը, Վլադիմիր Սերգեեւը (Ուկրաինա) և Դենեշ Բորոշը (Հունգարիա), բայց նրանք հայ շախմատիստին զիջում են լրացուցիչ ցուցանիշներով:
Գրոսմայստերներ Դավիթ Հարությունյանը (Վրաստան), Տիգրան Քոթանջյանը և Հրայր Սիմոնյանը (Հայաստան) Ջերմուկում անցկացվող Կարեն Ասրյանի հուշամրցաշարում չորս տուրից հետո 3,5-ական միավորով գլխավորում են աղյուսակը: