Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը, քաղաքական ապաստան խնդրելով Էկվադորից, խախտել է գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները, ուստի պետք է ձերբակալվի: Ինչպես հաղորդում է BBC-ն, նման եզրակացության է հանգել Լոնդոնի ոստիկանությունը:
Ոստիկանությունից պարզաբանել են, որ Ասանժը գիշերն անցկացրել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, չնայած նրա ազատարձակման պայմաններ համաձայն՝ նա պետք է տանը լիներ երեկոյան ժամը 22:00-ից մինչև առավոտյան 08:00-ն:
Հիշեցնենք. ավելի վաղ հաղորդվում էր, որ Ասանժը քաղաքական ապաստան է խնդրել Էկվադորից, որի արտգործնախարարն ասել է, որ այդ հարցն ուսումնասիրվում է:









































