Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի օդա-տիեզերական պաշտպանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Օլեգ Օստապենկոն հայտարարել է, որ եթե Ռուսաստանը հրաժարվի Ադրբեջանի տարածքում վարձակալած Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանից (ՌՏԿ), ապա դա չի վնասի ռուսական պետության անվտանգությանը.
«Տվյալ փուլում, եթե կարիք լինի հրաժարավել Գաբալայի ՌՏԿ-ից, ապա մենք կվարվենք նման կերպ: Գաբալայում գործող «Դարյալ» տիպի ՌՏԿ-ին ավելի քան արժանիորեն կփոխարինեն «Վորոնեժ» տիպի նոր ՌՏԿ-ները:
Ինչ վերաբերում է Արմավիրի ՌՏԿ-ին (Կրասնոդարի երկրամաս), ապա նա ունակ է կատարել այն բոլոր առաջադրանքները, որոնք իրագործում էր Գաբալայի ՌՏԿ-ն՝ և անգամ ավելի բարձր մակարդակով: Այն միանշանակ գերազանցում է Գաբալայի ՌՏԿ-ին:
Պատահական չէ, որ ոչ վաղ անցյալում Ռուսաստանում պարգևի արժանացան «Վորոնեժ» տիպի ՌՏԿ-ները: Միևնույն ժամանակ Գաբալայի ՌՏԿ-ն կարող է դեռ ծառայել Ռուսաստանի շահերին: Յուրաքանչյուր օբյեկտ, որը կատարում է կոնկրետ առաջադրանք, հավանաբար պահանջարկված է»:










































