Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները հունիսի 19-ին, ժամը 20.00-ին, գողություն կատարելու կասկածանքով, Մրգաշատ գյուղից բերման են ենթարկել 1986 թ. ծնված, նախկինում դատված Թելման Հ.-ին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Թելման Հ.-ն մայիսի 4-ի գիշերը, բաց պատուհանից մուտք գործելով, Նորապատ գյուղի մի բնակչի տնից գողացել է «Ֆիլիպս» և «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսներ` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Թելման Հ.-ն ձերբակալված է:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:






































