Սյունիքի փրկարարական վարչության տվյաներով, կիրակի լույս երկուշաբթի գիշերը Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Սիսիան-Գորիսի հատվածում 20-25 մեքենայից 45 մարդ է հանվել ու տեղափոխվել Գորիս: Հիշեցնենք, որ ձնաբքի պատճառով, ճանապարհի այդ հատվածը փակվել էր: Ինչպես «Խուստուփ» հեռուստաընկերությանը տեղեկացրել է փրակարարական վարչության պետ Արթուր Հարությունյանը մարդիկ սրտեսի մեջ էին:
«Ուղևորների 90 տոկոսը կանայք էին, նաև երեխաներ կային, մեկ հղի էր վատացել, մի զինծառայող-վարորդի մատներն էին ցրտահարվել»,-ասել է մարզի գլխավոր փրկարարը: Օգնություն ստացողների մեջ նաև Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ կային:
Որոշ տեղեկությունների համաձայն` փետրվարի 6-ին վթար է արձանագրվել: Մեղրի-Երևան երթուղային միկրոավտոբուսը բախվել է իրանական բեռնատարի: Երթուղային մեքենայի վարորդի տղայի ոտքն է կոտրվել: Սակայն այս լուրը չհաջողվեց ճշտել: Պատկան մարմինները ասում են, որ իրենք տեղյակ չեն, իրենց մոտ ոչինչ չի արձանագրվել: