Հայաստանը նաև առցանց դրամաշնորհային համակարգով է առաջինը։ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության կողմից ներմուծված առցանց դրամաշնորհային համակարգը շատերին զարմացրեց: Ըստ որոշ տեղեկությունների՝ Եվրախորհրդարանի փորձագետներին հետաքրքրել է առցանց դրամաշնորհային համակարգը, ու նրանք ՀՀ կառավարությանը առաջարկել են պիլոտային ծրագիր մշակել եվրոպական երկրներում նույն փորձը ներդնելու։
Բայց այդ համակարգով ամփոփվել են միայն մի փուլի արդյունքները: Երկրորդ փուլից դեռ ոչ մի տեղեկություն չկա, իսկ երրորդ փուլին ծրագրեր ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի 10-ն է: Բայց արի ու տես www.cragrer.am կայքը փետրվարի 7-ի ժամը 22-ից չի բացվում: Երբ այցելում ես կայք հանդիպում ես` This Account Has Been Suspended: Ասել է, թե պետական ծրագրերի կայքի հոստինգի հաշիվը կասեցված է: Հետաքրքիր է, դրամաշնորհային ծրագրեր ներկայացնելու վերջնաժամկետից 3 օր առաջ ինչո՞ւ է նման վիճակ ստեղծվել: Ո՞վ է կասեցրել: Արդյո՞ք մեկը հետևում է կայքին:
Այս առիթով ակնկալում ենք ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պատասխանը: