1915թ. այս օրը սկսվեց Մուշի ինքնապաշտպանությունը, որը շարունակվեց 10 օր՝ մինչև հունիսի 30-ը:
Ահեղ մարտեր են տեղի ունեցել Մուշի բնակչության և կանոնավոր թուրքական զորքերի միջև: Մարտերը համառ են եղել հատկապես Վերին թաղում և Ձորի թաղում:
Հայ պաշտպանների մի մասին (մոտ 700 կռվողների) հաջողվել է դուրս գալ շրջափակումից և հեռանալ լեռները:
Ներխուժելով Մուշ` թուրքերն ամբողջությամբ թալանել և կոտորել են բնակչությանը:
Փրկվել է միայն 400 մարդ: