«Դերենիկ Դումանյանի՝ առողջապահության նախարար նշանակվելուց հետո Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում անկումային տրամադրություն Է: Իհարկե, պատճառն այն չէ, որ Դումանյանի նման «նորարար ու կառուցող» ռեկտոր են կորցրել, այլ պարզապես իրավահաջորդի ով լինելն է պատճառը: Առայժմ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել պրոռեկտոր Սամվել Ավետիսյանը, ում բոլորը կոչում են Սամվել Արծրունիչ»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Նա նախկինում ուսխորհրդի կուրատորն էր: Վերջինիս կողմնակիցները մի քանի շաբաթ է՝ շրջանառության մեջ են դրել, թե նրան են պատրաստվում նշանակել ռեկտոր, ինչն ահաբեկել է շատ ուսանողների: Սամվել Ավետիսյանը հայտնի է ուսանողներին վերահսկելու մոլուցքով, ուսխորհուրդը նրան պարբերաբար զեկուցում է ուսանողների պահվածքի, քաղաքական հայացքների ու ընդհանրապես իր հանդեպ վերաբերմունքի մասին, ու, դրանով էլ պայմանավորված, ոմանք հայտնվում են նրա սև ցուցակում:
Դա է պատճառը, որ նա, մեղմ ասած, չի վայելում ուսանողների համակրանքը: Եվ այս օրերին բժշկականում հաճախ կարելի է լսել՝ «մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը»: Նշենք նաև, որ ժամանակավոր պաշտոնակատարը ՀՀԿ ջահելների մտերիմն է»:











































