«Հրապարակ»-ը գրում է, որ օրերս Մանվել Գրիգորյանն իր մտերիմների մոտ բողոքել է լրագրողներից, թե՝ էդ աննամուսներն էլի գլխիս սարքեցին, նկատի ունենալով լուրը, որ Աժ նախագահի ընտրությունների ժամանակ ինքն է եղել քվեաթերթիկի վրա «Մուկ» գրողը:
«Որ ես ուզենայի իրան տենց բան ասեի, կէթայի-դեմը կկանգնեի ուղիղ կասի, ընչի՞ պըտի հեդվից գրեի, որ ի՞նչ»,- նեղսրտել է գեներալը:
«Որ գեներալ Մանվելը կարող է և ուղիղ դեմքին «ասել», հաստատ է. երկու տարի առաջ Էջմիածնում տեղի ունեցած մի արարողության ժամանակ նա մոտեցել է Հովիկ Աբրահամյանին ու հետևից «մլավել»՝ «մյաու»: Ի դեպ, օրերս գեներալն Աժ է տարել իր թոռնիկին, երևի ցանկացել է թոռնիկին ցույց տալ, թե որտեղ և ինչ աշխատանքային պայմաններում է պապիկը զբաղվելու օրինաստեղծ գործունեությամբ»:









































