Wednesday, 01 07 2026
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ

Հայ վարորդները վստահում են Վրաստանի նախագահին

Փետրվարի 5-ից ուժի մեջ է մտել Մաքսային օրենսգրքում կատարված փոփոխությունները, համաձայն որոնց` Վրաստանի պետհամարանիշերով մեքենաները պետք է 15 օրվա ընթացքում մաքսազերծվեն և ստանան հայկական պետհամարանիշեր, հակառակ դեպքում, վրացական պետհամարանիշերով ավտոմեքնենաները իրավունք չեն ունենա երթևեկելու ՀՀ տարածքում:

Այս որոշումը հենց ուժի մեջ մտնելու օրվանից` փետրվարի 5-ից, փողոց է հանել գյումրեցի վարորդների մեծ մասին, ովքեր նշում են, թե այս որոշումն անհիմն է, քանզի օրենսգրքով սահմանված մաքսազերծման տոկոսադրույքներն այնքան բարձր են, որ մեքենայի մաքսազերծումը հավասար է հենց մեքենայի արժեքին: Վարորդների խոսքերով, Հայաստանում մաքսազերծումը միջին հաշվով 7-8 անգամ ավելի թանկ է, քան Վրաստանում:

Այսօր վարորդները փակել էին Գյումրիի մարզպետարանի դիմացի պողոտան և սպասում էին մարզպետին, որն այդպես էլ չմոտեցավ նրանց: Այնուհետև վարորդները մոտ մեկ ժամով փակեցին Երևան-Գյումրի մայրուղին, որից հետո բողոքի ակցիան շարունակեցին Գյումրիի գլխավոր հրապարակում: Այստեղ ակցիային միջամտեցին ոստիկանները և առաջարկեցին գնալ ոստիկանության մարզային վարչություն և վարչության պետի աշխատասենյակից զանգահարել վարչապետ Տիգրան Սարգսյանին և ներկայացնել խնդիրը:

Սակայն, ինչպես հետագայում տեղեկացրին ոստիկանություն գնացած վարորդները, ոչ մի նման բան չի եղել:

Վաղը` ժամը 10-ին, վարորդները կրկին հավաքվելու են Գյումրիի կայարանամերձ հրապարակում: Նրանց պահանջը հստակ է` փոխել կառավարության որոշումը կամ իջեցնել մաքսատուրքերը և վերջ տալ «այս խուժանությանը»:

Ակցիայի մասնակից վարորդների մեծ մասը կոչ արեց, գնալ Բավրայի մաքսակետ, ավելին` գնալ Վարստան և դառնալ այնտեղի քաղաքացի ու իրենց խնդիրները ներկայացնել Միխեիլ Սահակաշվիլիին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում