Առնվազն ութ թուրք զինծառայող է զոհվել «Քրդական աշխատավորական» կուսակցության գրոհայինների հարձակման հետևանքով:
Ինչպես հաղորդել են ԶԼՄ-ները, բախումների ընթացքում զոհվել են նաև 18 ապստամբներ, ովքեր ընդդեմ զինվորների կիրառել են հրթիռային նռնակներ:
Օրերս փոխհրաձգության ժամանակ թուրքական անվտանգության ուժերի աշխատակիցները Սիրիայի հետ սահմանի վրա ոչնչացրել էին «Քրդական աշխատավորական կուսակցության» չորս ապստամբների: Հաղորդվել էր, որ ապստամբները հատել էին սիրիական սահմանը և շարժվում էն դեպի Թուրքիայի հարավ-արևելք: Փոխհրաձգությունը սկսվել էր այն ժամանակ, երբ քրդերը հրաժարվել էին հանձնվել:











































