Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը «Եվրո-2012»-ի քառորդ եզրափակիչի շրջանակներում Հունաստանի հավաքականի հետ խաղից առաջ հարցազրույց տվեց ուկրաինական մամուլին: Մասնագետը պատմեց, թե ինչպես են իր սաները պատրաստվում այդ հանդիպմանը, կիսեց մի քանի գաղտնիքներ.
«Հունաստանի հետ խաղը ոչ մի կերպ չի կարող քաղաքական երանգ ստանալ: Անգելա Մերկելը չի խառնվում իմ գործերին, իսկ ես` իր:
Տղաներն այժմ ջանադրաբար մարզվում են: Մեր խաղային փիլիսոփայությունը հարձակվողական ֆուտբոլն է, բայց մենք չենք մոռանում նաև պաշտպանության մասին: Ֆուտբոլիսները լավ են հասկանում թե ինչ եմ ցանկանում տեսնել խաղադաշտում, և առանց լրացուցիչ բացատրությունների ցուցադրում են այդ ֆուտբոլը: Գոհ եմ տղաների խաղից»։







































