Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգն ասել է, որ ինքը հավատացած է՝ Միթ Ռոմնին ավելի լավ նախագահ կլինի ԱՄՆ-ի համար, քան Օբաման:
2008 թվականի ըտրություններում չեզոք դիրք ունեցող քաղաքապետն այս անգամ, ըստ որոշ աղբյուրների, խոսել է նախագահական ընտրությունների մասին:
Քաղաքապետի երեք հյուրերի հաղորդման համաձայն՝ Բլումբերգն ասել է, որ Ռոմնին ավելի լավ նախագահ կլինի:
New York Times-ը հաղորդում է, որ քաղաքապետը նաև ասել է, թե սա է պատճառը, որ ինքը որոշել է այս ընտրություններում ևս չեզոք դիրք ունենալ: Քաղաքապետի գրասենյակը հրաժարվել է որևէ մեկնաբանություն անել տեղեկությունների վերաբերյալ:










































