Մոսկվայում ավարտվել են Իրանի ներկայացուցչի և «Վեցնյակի» բանակցությունները Թեհրանի միջուկային խնդրի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ բանակցությունները երկու օր շարունակ տեղի էին ունենում Մոսկվայում: Բանակցությունների երկրորդ օրը տևել է ավելի քան 9 ժամ:
Տեղի է ունեցել «Վեցնյակի» լիագումար նիստ՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի և Իրանի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Սայիդ Ջալիլիի մասնակցությամբ:
Բացի այդ, տեղի են ունեցել նաև մի շարք երկկողմ հանդիպումներ:
Ռուսաստանը ներկայացրել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:








































