«Իտալական ոստիկանությունը և մաքսային ծառայությունները հայտնել են հունիսի 19-ին ավելի քան երկու միլիոն արտասահմանյան կեղծ երկաթուղային տոմսերի առգրավման մասին»,– հաղորդում է Agence France-Presse-ը: Տոմսերը արտադրվել են Չինաստանում: Իտալական իշխանությունները դրանց շուկայական արժեքը գնահատում են ավելի քան 28 մլն եվրո: Ըստ ոստիկանության` նման քանակի կեղծ տոմսերի հետ իրենք դեռ գործ չեն ունեցել:
Կեղծ տոմսերը հայտնաբերվել են բեռնատարում, որը ժամանել է Լիվորնո նավահանգիստ չինական Նինբո նավահանգստից: Մաքսային ծառայության աշխատակիցները բեռի ստուգման ժամանակ նկատել են, որ նրա պարունակությունը չի համապատասխանում ներկայացված փաստաթղթերին: Ներսում հայտնաբերվել են կեղծ տոմսերով 29 արկղեր, որոնք տարբերվում են իրականներից: Արկղերը թաքցված են եղել գրասենյակային կահույքի հետևում:
ANSA-ի տվյալներով` այդ բեռը նախատեսված է եղել իտալական Ֆլորենցիա քաղաքի համար: Հիմա իշխանություններն այս գործի հետ կապված հետաքննություն են սկսել։











































