Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3.1 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 416.76 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 416.95 դրամ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.52-ով և կազմել 415.48 դրամ:
Առևտրային բանկերը դոլարը վաճառում են 417.25-419.5 դրամով, գնում՝ 413-416 դրամով:











































