Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ G-20-i գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Մեքսիկայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը մեկնաբանել է երկրի հարավ-արևելյան հատվածում ընկած Հաքքարի նահանգում PKK-ի իրականացրած հարձակումը, որի հետևանքով զոհվել է 8 և վիրավորվել է 16 թուրք զինծառայող.
«Այս հարցը չի կարող լուծվել միայն ռազմական ճանապարհով: Մենք շարունակելու ենք մինչև վերջ պայքարել ահաբեկչության դեմ: Վաղ թե ուշ մենք պետք է հաջողացնենք դա: Ահաբեկիչները պետք է վայր դնեն իրենց զենքը: Մենք երբեք ահաբեկչության խնդիրը չենք դարձրել սակարկության թեմա, և ոչ էլ հետագայում ենք վարվելու նման կերպ: Այստեղի գործերս ավարտելուց հետո կվերադառնամ հայրենիք»:









































