Wednesday, 01 07 2026
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ

ԱՄՆ-ում բացահայտվել է 28 տարի առաջ փախած դասալիքը

Ամերիկացի նախկին ռազմական օդաչու Դևիդ Հեմլերը խոստովանել է 28 տարվա վաղեմության դասալքությունը, հաղորդում է The New York Times-ը: Շվեդիայից հեռախոսով տրված հարցազրույցում նա պատմել է Գերմանիայի զորամասից փախչելու մանրամասները:

Հեմլերը ծառայել է գերմանական Աուգսբուրգ քաղաքի ԱՄՆ ռազմաօդային ուժերի էսկադիլիայում, որտեղ աշխատել է ԽՍՀՄ-ի դեմ ուղղված գաղտնի ծրագրի վրա: 1984թ. աշնանը նա վրդովված նախագահ Ռոնալդ Ռեյգանի արտաքին քաղաքականությամբ՝ փախել է Շվեդիա: Այնտեղ ամերիկացին փոխել է անունը՝ կառավարությանը հայտնելով, որ իր որդին անօթևան է: Շուտով Հեմլերը ժամանակավոր կացութան իրավունք է ստացել, ամուսնացել և դարձել երեք երեխաների հայր:

Հեմլերի խոսքերով՝ ինքը չէր կարող մտածել, որ գաղտնի կյանքը կձգվի 30 տարի, և ենթադրում էր, որ իրեն արագ կգտնեն: Մանավանդ որ դրանից հետո նա դարձել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամենափնտրվող դասալիքը: Նրա հետախուզման մասին հայտարարությունը մինչ այժմ տեղադրված է ԱՄՆ ռազմաօդային ուժերի հատուկ քննությունների բաժնի կայքում: Իսկ Հեմլերի հարազատնտերը նրան մահացած են համարել:

2012թ. հունիսին Հեմլերը որոշել է, որ ժամանակն է ամեն բան պատմել ԱՄՆ-ում ապրող իր հարազատներին: Նա զանգահարել է կրտսեր եղբորը՝ Թոմասին, որն ուրախացել է անսպասելի նորությունից և խոստովանել, որ զայրացած չէ նրա դեմ: Այժմ Դևիդը պատրաստվում է մեկնել ԱՄՆ՝ հարազատների հետ տեսակցելու:

Բացի այդ՝ Հեմլերը կապվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի հատուկ հետաքննությունների բաժնի հետ: AirForceTimes-ի հետ զրուցում զինվորականները խոստովանել են, որ էլեկտրոնային նամակ են ստացել Հեմլերից: Պարբերականի զրուցակիցը նշել է որ իրենք վաղուց կասկածում էին, որ Հեմլերը Շվեդիայում է: նա նշել է, որ իրենք չեն պատրաստվոմ հանել մեղադրանքը նրա վրայից և պատրաստվում են նրան պատասխանատվության ենթարկել:

Ինչ է սպասվում նախկին սպային՝ առայժմ պարզ չէ: Ռազմաօդային ուժերը համոզում են Հեմլերին հանձնվել, սակայն նա դեռ չի պատրաստվում այդ քայլին դիմել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում