Ցլամարտի կոլումբացի սիրահարների համար մայրաքաղաք Բոգոտան այլևս փակ է: Քաղաքապետ Գուստավո Պետրոն որոշում է ընդունել իր տիրապետության տակ գտնվող տարածքում արգելել ցլերամարտերը: Քաղաքային իշխանությունները հրաժարվել են երկարացնել մարտերը կազմակերպող ընկերության հետ համաձայնագիրը:
Կենդանիների պաշտպանները վաղուց են հանդես գալիս Կոլումբիայում ցլամարտն արգելելու օգտին: Նրանց կարծքով՝ անմեղ արարածի դաժան սպանությունը հանցանք է բնության նկատմամբ: Իրենց ակտիվության շնորհիվ բնապահպանական շարժումներն արդեն հասել են Իսպանիայում և Էկվադորում ցլամարտերի սահմանափակման: Այժմ Կոլումբիայի հերթն է:
Ցլամարտի սեզոնը Կոլումբիայում սկսում է հունվարին: Այն Կուլումբիայում հնագույն ավանդույթներ ունի: Երկրում ցլամարտի մասին առաջին հիշատակությունը հանդիպում է 1819-ին, սակայն Բոգոտայում դրանք սկսել են անցկացվել 1890-ից: Կորիդան հիմնականում գրավում է տարեց և միջին տարիքի տղամարդկանց, մինչդեռ երիտասարդները դեմ են զվարճության այդ տեսակին: Կոլումբիայում ցլամարտի 300 արենա կա, որոնք տարեցտարի ընդլայնում են հանդիսականների թիվը: Լատինական Ամերիկայում ցլամարտերի խոշորագույն արենաները գտնվում են Մեքսիկայում (30 հազար հանդիսական) և Վենեսուելայում (20 հզ.):









































