Բրանդենբուրգի ներքին գործերի նախարար Դիտմար Վոյդկեն արգելել է աջ ծայրահեղական «Հարավային Բրանդենբուրգի դիմադրության շարժման» միավորման գործունեությունը: Այս մասին հայտնում է BBC-ն` հղում կատարելով գերատեսչության հայտարարությանը:
Շուրջ 260 ոստիկաններ իրականացրել էին գործողություն` ըննդեմ խմբավորման անդամների, գրում է Spiegel-ը: Դրա մասնակից Մարսել Ֆ-ն Լյուբենաուն, ըստ հատուկ ծառայությունների տեղեկությունների, համարվում է Բրանդենբուրգում նեոնացիստական շարժման ղեկավարներից մեկը:
«Դիմադրության շարժման» անդամներն իրենց անվանում են «անմահներ» ու ջահերով երթ են կազմակերպել գիշերով` հագած սև հագուստներ ու սպիտակ դիմակներ: Իրենց նպատակը խմբավորման անդամները համարում են «գերմանացի ցեղի» գոյությունը պահպանելը: