Sukhoi Superjet 100 ուղևորատար ինքնաթիռը, որը «Շերեմետևոյից» պետք է թռչեր Կոպենհագեն, վերադարձել է օդանավակայան օդորակիչների հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին հայտնում է Interfax-ը` հղում կատարելով մոսկովյան ավիափոխադրողում ունեցած ծառայություններով:
«Շերեմետևո» օդանավակայանից թռչելուց հետո ժ. 22.10-ին Կոպենհագեն ուղևորվող SSJ-100 օդանավի հրամատարությունը տեղեկացրել է օդորակիչների համակարգի անսարքության մասին»,- նկատել է գործակալության աղբյուրը:
Օդաչուներին հաջողվել է Մոսկվայի ժամանակով ժ. 22.25-ին հաջողությամբ իջեցնել օդանավը «Շերեմետևո-2» օդանավակայանում: Ինքնաթիռում եղել է 66 ուղևոր, տուժածներ չկան:










































