Monday, 22 06 2026
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Բախվել են «Ֆորդ» և «Զիլ» մակնիշների ավտոմեքենաները․ կան 9 տուժած և զոհ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Դեսպան Մկրտչյանը մասնակցում է OAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին․ քննարկվում են միջազգային օրակարգի հարցեր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Ազնիվ լռության սարսափը

Հայաստանի հասարակությունը շարունակում է քննարկել «Հարսնաքար»-ում տեղի ունեցածը, որտեղ դաժանաբար ծեծվել էր հայկական բանակի սպա, բժիշկ Վահե Ավետյանը, և ում կյանքը ներկայումս վտանգի տակ է: Հասարակությանը ցնցած այդ միջադեպը, երբ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները նման արարք են թույլ տվել քաղաքացու նկատմամբ, արժանանում է ամենատարբեր գնահատականների, որոնց հիմքը, սակայն, նույնն է՝ կատարվածը վայրագություն է և վտանգավոր ոչ միայն հասարակության, այլ նաև պետության համար:

Սակայն, այս ամենով հանդերձ, շարունակվում է իշխող ՀՀԿ-ի արձագանքը, որի անդամ է նաև այն պատգամավորը, ում ռեստորանում և ում թիկնազորի ձեռամբ կատարվել է դեպքը: Հանրապետական իշխող կուսակցությունը լռում է, և այդ լռությունը առավել քան խոսուն է: Առավել քան խոսուն է այն փաստը, որ այսօր տեղի ունեցած ՀՀԿ խմբակցության նիստին չեն մասնակցել ընկերներ Ռուբեն Հայրապետյանն ու Սամվել Ալեքսանյանը, որոնց ՀՀԿ-ն պաշտպանում էր խորհրդարանական ընտրության մեծամասնական ընտրակարգով քվեարկությանը: Ռուբեն Հայրապետյանն ու Սամվել Ալեքսանյանն իրենց այդ պահվածքով պարզապես ցույց են տվել, որ թքած ունեն ՀՀԿ-ի վրա, թքած ունեն խորհրդարանական աշխատանքի վրա:

Սակայն հասկանալի է նաև, որ Հանրապետական կուսակցությունը ամենևին էլ այն կուսակցությունը չէ, որտեղ լինեն ինքնուրույն արտահայտվելու համարձակություն ունեցող անձինք: ՀՀԿ-ն կարիերիստ և պատեհապաշտ երիտասարդների ու փորձառու շահամոլների մի հավաքատեղի է, որտեղ որևէ մեկը կարտահայտվի միայն այն դեպքում և այնպես, երբ և ինչպես կկամենա հանրապետության նախագահը, տվյալ պարագայում՝ Սերժ Սարգսյանը: Եվ եթե Հանրապետականը ներկայումս լռում է, ապա դա նրանից է, որ Սերժ Սարգսյանը կամ չի որոշել ինչպես վարվել Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի ինքնագործունեության այդ ողբերգական և դաժան դրսևորման հանդեպ, կամ էլ որոշել է և ՀՀԿ-ին հրամայել լռել՝ մինչև իրավապահները կմշակեն ու կհաստատեն այնպիսի մի վարկած, որից հետո կպարզվի, որ պատգամավորի թիկնազորը ամենևին էլ մեղք չունի և ինքնապաշտպանվել է:

Բանն այն է, որ Հայաստանի կենտրոնական իշխանության համար շատ ավելի թանկ է օլիգարխների անվտանգությունը, քան հայկական բանակի սպայական միջին կազմի, որովհետև այդ իշխանությունը հիմնվում է օլիգարխների և նրանց ստրուկտուրաների, ոչ թե բանակի միջին սպայակազմի, ռազմաբժիշկների վրա և ընդհանրապես՝ շարքային քաղաքացիների վրա: Եվ դրա համար էլ ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը լուռ են: Բայց այդ լռությունը միգուցե ավելի ազնիվ է, քան իշխանական համակարգի բարեփոխումների մասին նրանց անվերջ խոսակցությունները, ելույթները, պաթոսը, բաժակաճառերը: Լռությունն այդ ամենից ավելի ազնիվ է, թեև, իհարկե, այդ ազնվությունից պետությունն ու հասարակությունը չունեն ոչ մի օգուտ, որովհետև այդ ազնվության տակ գտնվում է ընդամենը առավել մեծ ու հանցավոր անազնվությունը, որ մեկ առ մեկ, նյարդ առ նյարդ, կյանք առ կյանք խլում է պետությունն ապագայից և նետում վայրի ու քարանձավային անցյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում