Monday, 15 06 2026
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման

Վաղը պատանի հնագետների պեղումների գործաշրջանի վերջին օրն է

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցի առաջին սաները, թվով 27 դպրոցականներ և ուսանող-երիտասարդներ, ովքեր հունիսի 6-ից պեղումներ են իրականացնում դպրոցի ուսումնական պեղավայրում, վաղը` հունիսի 20-ին կիրականացնեն վերջին պեղումները: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից:

Էրեբունի ամրոցի միջնաբերդի մի հատվածի կրկնօրինակով վերստեղծված հնավայրում պատանի հնագետները 1-ին գործնական քայլերը հնագիտության բնագավառում իրականացրել են պայմանական A և B քառակուսիներում ու կարողացել են հնագիտական միջամտությունների միջոցով հողածածկ հնավայրից լույս աշխարհ բերել ուրարտական խեցեղենի և որմնանկարների նմուշներ, հայտնաբերել են ամրոցի տնտեսական հատվածը` սալապատ հատակով, խոշոր և մանր եղջերավոր կենդանիների ոսկորների մնացորդներ, տարողունակ կարասներ, սեպագիր արձանագրություն և այլն: Նրանք սովորել են, թե ինչպես պետք է պահպանության հանձնելուց առաջ դասակարգել բացահայտված գտածոները և կազմել դրանց նկարագրությունները:

Պեղումների ընթացքում սկսնակները հնարավորություն են ունեցել դիտել նաև հայ-ֆրանսիական արշավախմբի պեղումները և իրենց կողմից կիրառվող միջամտությունների մեթոդը «համեմատել» պրոֆեսիոնալների աշխատանքի հետ:

Վերջին պեղումները պատանիները կիրականացնեն հունիսի 20-ին`ժամը 16:30-20:15-ի ընթացքում: Իսկ հունիսի 21-ին նախատեսվում է ուսումնական հնավայրի «կոնսերվացումը»: «Պատանի հնագետ» դպրոցի 2-րդ դասընթացը նախատեսվում է 2013թ. մայիս ամիսին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում