ԱՄՆ պետդեպարտամենտն այսօր կհրապարակի մարդկանց առևտրի դեմ պայքարի վերաբերյալ 2012թ. զեկույցը:
12-րդ ամենամյա զեկույցը տեղեկություններ է պարունակում 186 երկրի մասին: Այս մասին նշվում է Պետդեպի հրապարակած հաղորդագրության մեջ: Զեկույցը կներկայացնի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Զեկույցը գնահատում է ամբողջ աշխարհում կառավարությունների պայքարը թրաֆիքինգի դեմ: Զեկույցի հրապարակմանը նվիրված արարողության ժամանակ Քլինթոնը կներկայացնի նաև այն մարդկանց անձնական ներդրումը, որոնք զգալի ավանդ են ունեցել ժամանակակից ստրկության այս տեսակի դեմ պայքարի գործում:









































