Tuesday, 23 06 2026
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը

Լեգիտիմացնեմ` լեգիտիմացվես

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փիլիսոփայության դոկտոր, սոցիոլոգիայի պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը:

– Տիկին Հարությունյան, պարզ դարձավ, որ կառավարության կազմն, ըստ էության, չի փոխվել, իշխանությունը դարձյալ վերարտադրվեց, ի՞նչ պետք է անի հասարակությունն այս պայմաններում:

– Հայաստանի հասարակությունը պետք է փորձի դաստիարակել հերթական ԱԺ-ն: Սա է արդիական խնդիրը: Հասարակությունը պիտի փորձի հաղթահարել չինովնիկների բյուրոկրատական «նակաուտը», վերահսկել կոռուպցիոն ռիսկերը:

– Իսկ ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհով պետք է դա անի հասարակությունը:

– Հասարակությունը պիտի կարողանա մոբիլ լինել, և ոչ թե «ուոչ դոգ», այսինքն` «դիտող շուն» մնալ: Արտասահմանում հասարակությունը «դիտող շուն» է: Հայաստանում` ոչ: Պարզապես նրան զբաղեցնում են անիմաստ խնդիրներով` ինչ արեց Քոչարյանը, ինչ արեց Ծառուկյանը: Նրանք ահռելի կապիտալ ունեն և պիտի պահեն այդ կապիտալը: Իսկ հասարակությունը ֆունկցիա ունի անելու: Ինչո՞ւ ընտրություններից հետո սկսեցին «գեյերից» խոսել: Որպեսզի շեղեն մարդկանց ուշադրությունը հիմնական խնդիրներից, մասնավորապես այն հարցից, թե` հիմա թողնելո՞ւ ենք, որ իշխանությունն ունենա լեգիտիմություն, թե՞ ոչ: Ժողովուրդը հիմա անորոշության մեջ է: Ժողովուրդը չգիտի` ինքը հիմա իշխանություն ունի՞, թե՞ ոչ:

– Այս հետընտրական ապատիայից հետո հասարակությունն ի՞նչ ֆունկցիա պետք է անի: Դուրս գա՞ փողոցներ, պահանջի՞ իշխանափոխություն, թե՞ ավելի խրվի իր ողբերգական անորոշության մեջ:

– Ընտրությունները եկան անցան: Բոլորը խոսեցին, որ կեղծվել են այդ ընտրությունները և լռեցին: Իրականում պետք է կատարվեր ամենակարևորը` քննարկվեր` իշխանություններին, այնուամենայնիվ, տալի՞ս են լեգիտիմացիա, թե՞ ոչ: Հայաստանն այլ ելք չունի` մեր հասարակությունը պետք է իշխանություններին լեգիտիմացվելու հնարավորություն տա:

– Իսկ ընդդիմությունն ի՞նչ պետք է անի այս պարագայում:

– Եթե ընդդիմությունը թույլ չտա, որպեսզի իշխանությունը լեգիտիմանա, ապա դրանից ավելի մեծ վնաս հնարավոր չէ Հայաստանին հասցնել: Դա նշանակում է երկրում խորացնել քաղցկեղը, որովհետև ոչ լեգիտիմությունը քաղցկեղ է: Ես` որպես սոցիոլոգ, կարծում եմ, որ ընդդիմությունը պետք է իշխանություններին լեգիտիմություն շնորհելու դիմաց պայմաններ առաջադրի և առաջադրի երկիրն այս վիճակից դուրս բերելու համար ամենագլխավոր պայմանը` ընդհանուր մտածողության, կառավարման ձևերի և մոտեցումների արդիականացում:

– Այսինքն` Դուք կարծում եք, որ Հայաստանը հետ է մնացել աշխարհաքաղաքական բոլոր առաջադիմական շարժումներից և միշտ կախվածություն ունեցել է գերտերությունների որոշումներից լեգիտիմության սովի պատճառով:

– Այո՛: Եվ ամբողջ հարցն այն է, որ իշխանությունն, ի վերջո, սովորում է իր ոչ լեգիտիմ կարգավիճակին: Ժողովուրդն էլ սովորում է ոչ լեգիտիմ իշխանություն ունենալուն: Իշխանությունը շարունակում է վերարտադրել իր ոչ լեգիտիմ կառույցը: Երբ իշխանությունները լեգիտիմ չեն, խորհրդարանը` նույնպես, բնական է, որ ձևավորվելու է ոչ լեգիտիմ կառավարություն, և իրենց գործունեության ողջ ընթացքում այլևս լեգիտիմության դաշտ չեն մտնում: Սա շատ ծանր հարված է հասարակությանը, պետությանը:

– Այսինքն` իշխանությունն էլ առանձնապես հակված չէ ունենալ լեգիտիմություն կոչվող կարևոր «անցաթուղթը»: Այսինքն` իշխանություններին դուր են գալիս խաղի այս կանոնները:

– Սա կոչվում է՝ караван идет, այսինքն` «քարավանը գնում է»: Ես այսպես գնում եմ, ինչ կարող եք անել… Դա նորմալ չէ, բայց իշխանությանը այս վիճակը ձեռնտու է: Սակայն ընդդիմությունն էլ ոչինչ չի անում այս ուղղությամբ, որովհետև նրան էլ է այդպես հարմար:

– Այսինքն` ընդդիմությանն էլ է ձեռնտու իշխանությունների ոչ լեգիտիմ կարգավիճակը:

– Սա էլ կոչվում է кукиш в кармане: Ընդդիմությունը սովորել է անընդհատ պահել գրպանում հայհոյանքը, որ հենց պետք լինի, հանի թափ տա: Այս անլեգիտիմ վիճակը միայն հասարակությանը հարմար չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում