Տնտեսական ճգնաժամի պայմաններում ավելի մեծ թվով իտալացիներ են տեղափոխվում Լոնդոն: Նրանք իրենց որոշումը բացատրում են, մասնավորապես, երեխաների ապագայի նկատմամբ հոգ տանելու ձգտմամբ: Այս մասին La Stampa-ի համար հոդվածում գրել է Մատիա Բ. Բանյոլին:
«Լոնդոնը գրավիչ նպատակ է դարձել նրանց համար, ովքեր ունեն փող, որն անհրաժեշտ է փրկել: Իտալացի գնորդները 2012 թ. առաջին 5 ամսում անգամ ռուսներից են առաջ անցել»,- գրում է հրատարակությունը:
Knight Frankpubblicati անշարժ գույքի գործակալության տվյալով` անշարժ գույքի առուվաճառքն իսկական բում է առաջացրել: Իտալացիներն այս տարի 7.6 տոկոսով ավելի շատ են Լոնդոնում բնակարաններ ու առանձնատներ գնել, քան անցած տարի (4 տոկոս)` առաջ անցնելով ոչ միայն ռուսներից, այլև ֆրանսիացիներից, իսպանացիներից և հույներից,- նկատում է նյութի հեղինակը:
«Իտալիան լքել ցանկացողների թիվը գնալով աճում է»,- կարծում է Beauchamp Estates գործակալության տնօրեն Գարկ Հերշմանը:









































