Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված և արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները երեկ երեկոյան Հաթայ նահանգի Բելեն շրջանում հարձակում են գործել թուրքական զինվորական ավտոշարասյան վրա:
Բախումը տևել է մոտ 20 րոպե: Բախման հետևանքով զոհվել է 1 և վիրավորվել է 3 թուրք զինծառայող: Վիրավոր զինծառայողներին տեղափոխել են Իսքենդերունի հիվանդանոց:











































