Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վաղը ԵԱՀԿ-ն հերթական պլանային դիտարկումն է անցկացնելու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Այս անգամ այն անցկացվելու է Ֆիզուլու շրջանում (Հորադիզ): Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Հայկական կողմից դիտարկումն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Անթալ Խերդիչը:
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Ժիրի Աբերլեն և Ուիլյամ Փրայորը:











































