ԱՄՆ նախագահի կողմից Իրաքի դեսպանի պաշտոնին ներկայացված թեկնածու Բրեթ Մըքգերկը հայտարարել է, որ հանում է իր թեկնածությունը, ինչը պետք է քննարկվեր ԱՄՆ Կոնգրեսում։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։
Բարաք Օբամային ուղղված նամակում դիվանագետը նշել է, որ այս որոշումն իրեն շատ դժվար է տրվել, սակայն դա ավելի լավ կլինի թե՛ պետության և թե՛ իր ընտանիքի անդամների համար։ Տեղեկացնենք, որ երբ Բարաք Օբաման ներկայացրեց Մըքգերկի թեկնածությունը, մի խումբ հանրապետական կոնգրեսականներ հայտարարեցին, որ դիվանագետը բավականին փորձ չունի, մինչդեռ ԱՄՆ վարչակազմը հակառակն էր պնդում։






































