Այսօր Ադրբեջանի Գոյգյոլի շրջանում պայթյունի հետևանքով զոհվել են 10 և 11 տարեկան երկու երեխա, հաղորդում է vesti.az-ը:
Տեղի դատախազությունում հայտնել են, որ պայթյունի պատճառը իրանական գազի գլանանոթն է եղել, որով խաղացել են երեխաները:
Մեկ այլ պայթյուն տեղի է ունեցել Մասալլը քաղաքում:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ պայթյունը տեղի է ունեցել տեղի ավտոմատ հեռախոսային կայաններից մեկում:
Այս պայթյունի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել 4 մարդ, տեղեկացնում է Trend-ը: Ներկայումս շարունակվում են ևս մի վիրավորին փլատակների տակից դուրս բերելու աշխատանքները:










































