Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

«Հարսնաքարից» մահվան դուռ՝ մի քայլ է (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ը արդեն տեղեկացրել էր, որ հունիսի 18-ին, ժամը 1-50-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ տարբեր վնասվածքներով Կենտրոնական զինվորական հոսպիտալ են տեղափոխվել 2 անձ: Ոստիկանները պարզել են, որ վերջիններս վնասվածքները ստացել են հունիսի 17-ի երեկոյան՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով ծեծի ենթարկվածները զինվորական բժիշկներ են: Վերջիններիս ծեծի են ենթարկել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի անվտանգության աշխատակիցները: Նրանցից մեկը, ըստ«Առաջին լրատվական»- ի տեղեկությունների, ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի Ուրոլոգիայի բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանն է, իսկ մյուսը Արտակ Բայադյանն է:

Վահե Ավետյանը տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ և գիշերը ենթարկվել գանգուղեղի վիրահատության:

Բժիշկները Ավետյանի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր։ Նա դեռևս դուրս չի եկել կոմայից և վերակենդանացման բաժանմունքում է։

Aravot.am-ի հետ զրույցում Վահեի գործընկերները, որոնք արդեն 2-րդ օրն է կատարվածից ուշքի չեն գալիս, պատմեցին, որ մինչ միջադեպը զինվորական այս բժշկի հսկողության տակ են գտնվել մոտ 40 զինվոր, որոնք բուժվում են հոսպիտալում: Սակայն արդեն 2-րդ օրն է, որ Վահեն նրանց կողքին պառկած է:

Ըստ կոլեգաների` Վահեն այս ոլորտի միակ մասնագետն է, որը, կարելի է ասել, բանակի համար այսօր անփոխարինելի գործ է անում: Միջադեպից խիստ ազդված բժիշկները մեզ հետ զրույցում զայրացած ասում էին, որ Պաշտպանության նախարարությունը որևէ հայտարարությամբ հանդես չեկավ ի պաշտպանություն իր բժշկի. «Եթե այս միջադեպը կոծկվի և մեղավորները չպատժվեն, ուրեմն մենք ո’չ պաշտպանության նախարարություն ունենք, ո’չ էլ պաշտպանության նախարար: Եթե այս երկրում զինվորական բժիշկներին, որոնք Ղարաբաղում կռվել ու ծառայել են, հազարավոր զինվորների կյանք են փրկել, ինչ-որ մեկի «ախրանան» կարող է ոտքերի տակ գցել ու ծեծելով 20 մետր «տշել», նշանակում է, պետություն ու օրենք չկա ու պետք է թողնել հեռանալ այս երկրից»:

Նշենք, որ Վահեն ամուսնացած է և ունի 2 անչափահաս երեխա: Կոլեգաներն ու հարազատները aravot.am-ի հետ զրույցում նրան բնութագրել են զուսպ, համեստ ու կիրթ անձնավորություն: Քրոջ` Վերոնիկայի խոսքերով. «Նա անգամ փողոցային շներին էր օգնություն ցույց տալիս, շատ լուսավոր մարդ է, ես զարմանում եմ` դրանք մայրական կաթի փոխարեն թարա՞խ են կերել»:

Հոսպիտալի վերակենդանացման բաժնի պետ, բուժծառայության փոխգնդապետ Հայկ Անտոնյանի ներկայացմամբ` Վահեն հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Նրա ուղեղում առաջացել է հեմատոմա, ինչի արդյունքում գլխուղեղի մի կիսագնդի մի մասը տեղափոխվել է մյուս կիսագնդի մեջ: Ըստ բժշկի, մարմնի մյուս հատվածները վնասված չեն. «Ինչից կարելի է ենթադրել, որ նպատակային գլխին են հարվածել»:

Մյուս տուժած բժշկի` Արտակ Բայադյանի վիճակը համեմատաբար լավ է. նրան պարբերաբար հանգստացնող դեղամիջոցներ են ներարկում: Բժշկի խոսքերով, աչքերը բացելուն պես Արտակը ընկերոջ` Վահեի մասին է հետաքրքրվում:

Hetq.am-ի գլխավոր խմաբգիր Էդիկ Բաղդասարյանը միջադեպի առթիվ գրում է. Սա թիկնապահների առաջին «հերոսությունը» չէ, վստահ եմ` նրանք բազմաթիվ մարդկանց հետ են նման ձևով վարվել և, համոզված եմ, ամեն անգամ խրախուսանքի են արժանացել իրենց շեֆից: Սերժ Սարգսյանն ասում է` հավատացեք ինձ և կփոխենք:

Ի՞նչ պիտի փոխեք, պարոն նախագահ, եթե իմ բանակի սպային Ձեր կուսակցի թիկնապահը կարող է ոտնատակ անել: Ինչի՞ն հավատանք, երբ իմ երկրի սահմանները պաշտպանող սպայի վրա Ձեր կուսակից օլիգարխի թիկնապահները համարձակություն ունեն ձեռք բարձրացնել:

Slaq.am-ի խմբագիրը թեման շարունակելով գրում է. Հարսնաքար»-ում տեղի ունեցած միջադեպի հետաքննությունը փաստորեն իրականացնում է ոչ թե ոստիկանությունը, այլ ՊՆ քննչական ծառայությունը: Սա մի կողմից ավելի լավ է, քանի որ ՊՆ քննիչներն ավելի շահագրգռված պետք է լինեն, որ գործը բացահայտվի և մեղավորները պատժվեն, քանի որ ՊՆ-ի համար սա արժանապատվության հարց է: Եվ եթե Պաշտպանության Նախարարությունն ամեն ինչ չանի, որ հանցագործներն ըստ արժանվույն պատժվեն` ապա ՊՆ համակարգը պարզապես կփլուզվի: Պն-ն այսօր իր դեմքը պահելու խնդիր ունի և, կարծում եմ, այս հարցում հասարակությունը պետք է կանգնի Պաշտպանության Նախարարության մեջքին, քանի որ դա մեր ազգային բանակի, այսինքն նաև մեր դեմքն է:

Տեսանյութը՝ «Չենք լռելու»-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում