NASA-ն տեղեկացրել է, որ հսկայական երկնաքարը, որը պետք է բախվեր երկրին, պարզապես կշրջանցի այն:
Աստղագետները մտահոգված էին, որ 2011 թ. հայտնաբերված երկնաքարը, որն ունի 460 ոտնաչափ լայնություն, կբախվի Երկիր մոլորակին և կամայացնի 100 մղոն տարածք:
Սակայն վերջին հետազոտությունները ցույց տվեցին, որ բախվելու հավանականությունը 1 տոկոսից էլ քիչ է և մտահոգվելու առիթ չկա:
Նմանատիպ մտահոգություններ էին եղել նաև Ապոֆիս անունով երկնաքարի հետ կապված, որն, ըստ երևույթին, պետք է բախվեր Երկրին 2036 թ., սակայն, ինչպես տեղեկացնում է Mailonline-ն այդ լուրերը հերքվեցին:
Գիտնականներն, այնուամենայնիվ, նշում են, որ նույնիսկ եթե երկնաքարերի` Երկրին բախվելու հավանականությունը մեծ լինի, կան մշակված բազմաթիվ տարբերակներ, որոնց օգնությամբ կարելի է շեղել երկնաքարի ուղղությունը և հեռացնել այն Երկիր մոլորակից:










































