Ինչպես տեղեկացնում է gadgets.ndtv.com-ը, բանկային օնլայն գողությունների ծրագրերն ավելի ու ավելի են կատարելագործվում: Երկու ամենատարածված և վտանգավոր ծրագրերը, որոնք նախատեսված են բանկային հաճախորդների քարտերից գումար գողանալու համար, զարգացել են ու կարողանում են գումարը դուրս բերել ավտոմատ ռեժիմով՝ առանց հաքերային հմտությունների:
Trend Micro Inc ճապոնական անվտանգության ընկերության տվյալներով՝ SpyEye և Zeus ծրագրերի վերջին տարբերակները արդեն հասցրել են 13 հազար եվրո գողանալ:
Ընկերության փոխտնօրեն Թոմ Քելլերմանը Reuters-ի հետ հարցազրույցում նշել է, որ իր ընկերության հետազոտողները հարձակումներ են նկատել Գերմանիայի, Միացյալ Թագավորության և Իտալիայի ֆինանսական ինստիտուտների վրա:
Trend Micro-ն վաճառում է ծրագրեր և ծառայությունները այն հաստատություններին, որոնց հաճախորդները անհանգստացած են օնլայն լրտեսմամբ:









































