Ինչպես հաղորդում է The Jerusalem Post-ը, հղում կատարելով Reuters գործակալությանը, Թուրքիայում ձերբակալվել է «Համասի» 35 մարդ, որոնք կապ ունեն 2003թ. Ստամբուլի սինագոգում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետ: Ձերբակալությունները կատարվել են Ստամբուլում և հարավարևելյան այլ շրջաններում
Ըստ պետական աղբյուրների` 15 հոգի ձերբակալվել է Ստամբուլում, իսկ 20-ը` Բաթմանում, Իյարբեքիրում և Սանլիուրֆայում: