Իսպանական «Վալյադոլիդ»-ը երկրի ակումբային ֆուտբոլի էլիտա է վերադարձել: Իսպանիայի երկրորդ լիգայի փլեյ-օֆֆ-ի եզրափակչի շրջանակներում կայացած «Ալկորկոն»-ի դեմ պատասխան հանդիպմանը թիմին հաջողվել է պահպանել անհրաժեշտ արդյունքը: Հանդիպման որոշիչ գոլի հեղինակ է դարձել Խավի Գերան:
«Վալյադոլիդ»-ը Լա Լիգա է վերադարձել իսպանական ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնից դուրս մնալուց 2 տարի անց:






































