Facebook-ը պարտվել է գովազդային հայտարարություններում օգտատերերի անձնական ինֆորմացիան օգտագործելու շուրջ դատը: Ինչպես հաղորդում է Reuters-ը, դատարանի որոշմամբ սոցիալական ցանցը 10 մլն դոլար կծախսի բարեգործութան վրա:
2012թ. մայիսին Կալիֆոռնիայի դատարանը բավարարեց Facebook-ի 5 օգտատերերի հայցը, որում նրանք մեղադրում էին սոցիալական ցանցին իրենց անձնական տվյալներն առանց թույլտվության «Հովանավորների լուրեր» (Sponsored Stories) ծառայությունում օգտագործելու մեջ:
«Հովանավորների լուրերը» գործարկվել է 2011թ.: Դրանք վճարովի գովազդային հայտարարություններ են, որոնցում մեջբերվում են օգտատերերի այն կարգավիճակները, որոնցում խոսվում է այդ ապրանքանիշի մասին: Մեջբերման մեջ նշվում է օգտատիրոջ տվյալները՝ անունը, ազգանունը և պրոֆիլի լուսանկարը:
Կալիֆոռնիայի հայցվորները հայտարարել են, որ Facebook-ին թույլտվություն չեն տվել օգտագործել իրենց անձնական տվյալները և կարողացել են ապացուցել, որ այդ տեղեկության տարածումն իրենց տնտեսական վնաս է հասցնում:
Այն հանգամանքը, որ օգտատերերին հաջողվել է հաղթել դատավարությունը, կասկածի տակ է դնում Facebook-ում գովազդների տեղադրման հեռանկարները, եթե սոցցանցի ներկայացուցիչներն ավելի հարմար լուծում չգտնեն:
«Հովանավորների լուրեր» գովազդի տեսակը Facebook-ի գովազդատուների համար 2-3 անգամ ավելի էժան է, քան սովորական գովազդը:
Գովազդը Facebook-ի եկամուտի հիմնական աղբյուրն է: 2011թ. Ընկերության շահույթը կազմել է 3.7 մլրդ դոլար, իսկ մաքուր եկամուտը՝ 1 մլրդ դոլար:









































