Google-ը ընկերությունն արձանագրել է տարբեր երկրների պետական մարմինների կողմից ինտերնետ- գրաքննության մեծացման միտում: Ընկերությունը ավելի ու ավելի շատ հայցեր է ստանում կառավարությունների կողմից՝ այս կամ այն հոդվածն արգելափակելու պահանջով: Հայցերի մեծամասնությունը վերաբերում են քաղաքական անցուդարձին:
Հատկանշական է, որ պահանջների մեծ մասը ստացվում են ժողովրդավարական երկրներից: Նյութերի արգելափակման ամենամեծ թվով պահանջները ստացվել են Իսպանիայից: 6 ամսվա ընթացքում երկրի իշխանությունները պահանջել են հեռացնել բլոգների և օնլայն պարբերականների 270 հղում: Այս մասին տեղեկացնում է TG Daily-ն:
2011 թվականի հուլիսից դեկտեմբեր ընկերությունը ստացել է ավելի քան 1000 հայցադիմում: Նման տեղեկություն է պարունակում Google-ի Global Transparency Report-ը: Զեկույցը հրապարակվում է տարին երկու անգամ:









































