Սիրիայում աշխատող Associated Press գործակալության լրագրող Ահմեդ Բահադդուն վիրավորվել է երկրի հյուսիսում:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին, Բահադդուն վիրավորվել է ուրբաթ օրը, իսկ կիրակի ուղարկվել է Լոնդոն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում, դրությունը գնահատվում է կայուն:
Բահադդուն Սիրիա էր ժամանել հունիսի 2-ին իր երկու գործընկերների հետ:
Սիրիայում ավելի քան մեկ տարի շարունակվող քաղաքացիական բախումների հետևանքով, տարբեր տվյալներով, զոհվել է մինչև 14 հազար մարդ:











































