Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էյրոն այսօր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին է ներկայացրել կառավարության հրաժարականի մասին դիմումը: Նախարարների կաբինետի ազատ արձակումը տեղի է ունեցել այս կիրակի խորհրդարանի ստորին պալատում տեղի ունեցած ընտրություններից հետո: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Օլանդը Էյրոյին վերանշանակել է վարչապետի պաշտոնում: «Համաձայն հանրապետական ավանդույթի հետ` խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը վարչապետ Ժան-Մարկ Էյրոն այսօր հանրապետության նախագահին է ներկայացրել կառավարության հրաժարականի մասին դիմումը, որն ընդունվել է»,- նշվում է Ելիսեյան պալատի մամլո հաղորդագրության մեջ:
Դրա համաձայն` Օլանդը երկրի վարչապետի պաշտոնը դարձյալ վստահել է Ժան-Մարկ Էյրոյին ու նրան հանձնարարել է ձևավորել նոր կառավարություն»:









































