Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի զինդատախազ, գեներալ-լեյտենանը Խանլար Վելիևը հայտարարել է, որ վերջին շրջանում զորամասերում նվազել է հանցագործությունների ու միտումնավոր սպանությունների թիվը.
«Եթե նախկինում ադրբեջանական բանակում այնպիսի ծանր հանցագործությունները, ինչպիսիք են դասալքությունն ու զինծառայությունից խուսափելը, հաշվվում էին հազարներով, տասնյակ հազարներով, ապա ներկայումս դրանց թիվը կտրուկ անկում է ապրել:
Ծանր հանցագործությունների հիմնական մասը տեղի է ունենում շփման գծում գտնվող զորամասերում, ուր զինծառայողները գտնվում են դիրքերում՝ թշնամու հետ երես առ երես: Այսինքն՝ ընդհանուր առմամբ ծառայողական իրավիճակը ծանր է: Դրա հետ կապված՝ ի հայտ է գալիս որոշակի հոգեբանական բեռնվածություն:
Դրա համար էլ այդ զորամասերում կատարվում են որոշակի հանցագործություններ: Հրամանատարների կողմից օրենքի որոշակի խախտումները նույնպես հանգեցնում են հանցագործությունների կատարման»:
Ի դեպ, այսօր ադրբեջանական մամուլը գրել է, թե հայկական կողմից արձակված կրակոցից Տերտերի շրջանում վիրավորվել է Ռաջաբ Սուրհայօղլու Էֆենդիևը:









































