FACEBOOK սոցիալական ցանցի տեխնիկական գծով տնօրեն Բրեթ Թեյլորը հայտարարել է լիազորությունները վայր դնելու մասին: Ինչպես տեղեկացնում է The Inquirer-ը, 4 տարի սոցցանցում աշխատելուց հետո նա լքել է ընկերությունը՝ սեփական նախագծով զբաղվելու համար:
Թեյլորը մտադիր է իր ընկերոջ՝ Google-ի գլխավոր ինժեներներից մեկի՝ Քեվին Գիբսի հետ զբաղվել սթարթափի մշակման վրա: Ենթադրվում է, որ նախագիծը կարող է լինել Facebook-ի մրցակիցը, քանի որ Թեյլորը Ցուկերբերգի ընկերությանն էր միացել իր սեփական Friendfeed սոցիալական ցանցի ստեղծման նախագծի ձեռնարկումից հետո:
Նա հատուկ շնորհակալություն է հայտնել Ցուկերբերգին, նրան անվանելով ոչ միայն հիանալի ղեկավար, այլև լավ ընկեր և ուսուցիչ: Նա Facebook-ի իր էջում հպարտությամբ նշել է ցանցի վերջին ձեռքբերումների մասին:
Թեյլորի հեռանալը ցնցել է շատերին, քանի որ դեռ անցած շաբաթ նա Apple-ի նախաձեռնած Worldwide Developer կոնֆերանսի ժամանակ խոսել է Facebook –ի և IOS պլատֆորմի ինտեգրման մասին:








































