Պարզվել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կնոջ նախնին ստրկատեր Էնդրյու Շիլդսն է, որը ենթադրաբար հյուսիսամերիկյան մայրցամաք է եկել Իռլանդիայից XVIII-րդ դարում: Ինչպես տեղեկացնում է Belfast Telegraph-ը, այս մասին ասվում է The New York Times պարբերականի լրագրողուհի Ռեյչել Սուորնսի գրքում, որը կրում է «Ամերիկյան գոբելեն. Միշել Օբամայի բազմառասա, սև և սպիտակ նախնիների պատմությունը» անվանումը (American Tapestry: The Story of the Black, White and Multiracial Ancestors of Michelle Obama):
Ենթադրվում է, որ Շիլդսը կարող է ծագումով լինել Օլստեր շրջանից, որն այժմ բաժանված է Իռլանդիայի հանրապետության և հյուսիսային Իռլանդիայի միջև: Ինչպես նշում է The Daily Telegraph-ը, 1852 թվականին նրա արյունակիցները 475 դոլարով գնել են սևամորթ աղջկա՝ Մելվինային: Ինչպես ավելի վաղ բացատրել է ծագումնաբանության մասնագետ Մեգան Սմոլենյակը հենց նրա որդին՝ Դոլֆուս Շիլդսն է հանդիսանում Միշել Օբամայի նախանախապապ:
Գրքի ստեղծման աշխատանքների ժամանակ, Սմոլենյակն ու Սուորնսը եկել են այն եզրակացության, որ Դոլֆուսի հայրը եղել է Չարլզ Շիլդսը՝ Էնդրյուի թոռը: Դոլֆուսից բացի` նա և Մելվինիան եվս եկու երեխա են ունեցել: Ավելի ուշ ստրկուհին ազատվել է, որից հետո գնացել է Հարավային Կարոլիա, որտեղ ամուսանցել է Միշել Օբամայի նախանախատատ Էլիսի հետ:
Մեգան Սմոլենյակը առաջին անգամ չէ, որ զբաղվում է նախագահական ընտանիքի ծագումնաբանությամբ: 2009 թվականին նրան հաջողվել է պարզել, որ Բարաք Օբամայի մայրական կողմի նախնիները ևս ծագումով Իռլանդիայից են, ավելի կոնկրետ՝ Մանիգալ քաղաքից:











































