«Մադագասկար 3» անիմացիոն ֆիլմը, հունիսի 15-17-ի տվյալներով, մնացել է հյուսիսամերիկյան վարձույթի առաջատար: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Եվրոպայում գազանների արկածների մասին պատմությունը հանգստյան օրերին հավաքել է 35,5 մլն դոլար: Հյուսիսային Ամերիկայում «Մադագասկարը» պրեմիերային ուիքենդին հավաքել էր 60 միլիոն դոլար: Վարձույթ դուրս գալուց հետո ֆիլմի կուտակած միջոցները գնահատվում են 278 միլիոն դոլար:
Ռիդլի Սքոթի ֆանտաստիկ «Պրոմեթևս» ֆիլմը կրկին երկրորդ տեղում է՝ 20,2 միլիոն դոլարով, իսկ երրորդում՝ Rock of Ages մյուզիքլն է՝ 15,1 միլիոն դոլարով:
Ադամ Սենդլերի մասնակցությամբ նոր կատակերգությունը «That’s My Boy»-ը (15 մլն) հայտնվել է 5-րդ տեղում՝ զիջելով «Սպիտակաձյունիկն ու որսորդը» ֆիլմին (13,8 մլն):









































