Sunday, 07 06 2026
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Գյումրիում ընտրակաշառքի գործով 3 անձ է ձերբակալվել
Տեսանկարահանել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել է կրկնաքվեարկության 6 դեպք. ձերբակալվել է 6 անձ
Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
SpaceX-ը գնահատվել է 1.75 տրիլիոն դոլար
Հերթական անգամ ականատես ենք խախտումների, որոնք խաթարում են ընտրությունների բնականոն ընթացքը․ Սաքունց
«Իդոլ» ռոբոտի թվային տարբերակը դարձել է վիրտուալ բժիշկ
Ավելի շատ մտահոգված եմ հունիսի 8-ով. անհրաժեշտ կլինի բազմաթիվ հարցեր վերանայել
Blue Origin-ի հրթիռի պայթյունից չեն վնասվել վառելիքային բաքերը
ՌԴ-ն փորձում է մաքսիմալ վնաս հասցնել ՀՀ ներքին կայունությանը՝ դրանով առաջ տանելով սեփական շահերը
Ինչո՞ւ հնարավոր չէ Մարսից արագ վերադառնալ
«Եռագլխի» համար սա կենաց-մահու կռիվ է. տարբեր խժդժությունների կդիմեն
Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»
Ղազախստան-Կիպրոս լոգիստիկան կարող է «պատուհան լինել» նաև Հայաստանի համար
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՆԳՆ
Մի շարք ռուսաստանյան տեղեկատվական աղբյուրներում ակնհայտ կեղծ լուրեր են տարածվում․ Իոաննիսյան
Մեծ թվով ֆեյքեր են լցնում «եթեր»՝ փորձելով ապալեգիտիմացնել ընտրությունները. Արայիկ Հարությունյան
«Չորս հոգու 50 հազար են տվել ամեն ընտանիքին, որ Գագիկ Ծառուկյան ընտրեն»․ ՀԿԿ հերթական գաղտնալսումը
Որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է
Քվեարկեցի հանուն Հանրապետության, ընդդիմափոխության, ուժեղ հակակշռի․ Արման Բաբաջանյան
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է
Հետընտրական փուլում հեղափոխություն հնարավոր չէ՝ ռուսամետ ուժերը չունեն բավարար մարդկային ռեսուրս
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
Ուշադրություն․ ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
ԱՊՀ դիտորդը խախտել է անաչառության կանոնը. հստակ արտահայտվել է ուժերից մեկի օգտին

5 րոպե՝ քնելուց առաջ. Սամվել Մկրտչյան. Facebook

Թարգմանիչ, «ԱրտԳրականություն» հանդեսի գլխավոր խմբագիր Սամվել Մկրտչյանը Facebook-ի իր էջում հունիսի 4-ին մի գրառում է կատարել`5 րոպե՝ քնելուց առաջ.

Քնելուց առաջ Հայրենիքի մասին 5 րոպե մտածելու՝ Անդրանիկի միտքը Եղեռնից (եթե չասեմ 451 թվից) ի վեր հայոց իրականությանն ուղղված ամենասթափ և ամենահրատապ արտահայտությունն է: Ամերիկացուն ու եվրոպացուն սա պետք չէ. նրանց մասին «մտածված» է:

Մեր 5 րոպեն ենթադրում է, որ դու, հայ մարդ, 5 րոպե մտածելով՝ 5 րոպե զրկես քեզ ինքնախաբեությունից, պարտադիր խելոք երևալուց, ընդդիմադիր ու իբր պետականամետ լինելուց թե ձևացնելուց, դզած-փչած բանաստեղծություններ գրելուց , դատարկ «դիսկուրս»-ներից, մեծամտությունից, բազմազանության ու հանդուրժողականության քարոզներից, հեռուստատեսային երգացավից ու աստղացավից, խոհանոցամոլությունից, ամեն տեսակի վերվարածներից… Նոր Թվականության 2012 թվին, հերթական բեկումնային ժամանակահատվածում, հայը կանգնած է գերագույն ընտրության առջև. կամ ստեղծել պետություն ու արժանավայել ապրել, կամ վերանալ որպես ազգ:

Մեզ ամեն օր ստորացնում են՝ մենք մարդու «հիմնարար» իրավունքներ, նույնասեռական, աղանդավոր ու ազգայնամոլ (չշփոթել «ազգայնական»-ի հետ) ենք տռացնում (Վերջին մի ամսում ուրվագծվեց հայաստանյան նույնասեռականների մարտնչող-դասալիք և պրոֆեսիոնալ-վճարովի գումարտակը): 2 միլիոն դարձող ազգի համար 10 տոկոսանոց յուրաքանչյուր ցուցանիշ կարող է աղետ դառնալ:

Ուզո՞ւմ ենք աշխարհում մեր արժանավայել տեղն ունենալ՝ 5 րոպե զրկենք մեզ մեր կայֆերից, վիճարկենք այն ամենն, ինչ պարտադրված է՝ դրսից թե ներսից: Մի քիչ զսպենք մեզ. թե չէ չտեսի պես վրա ենք պրծել ամեն տեսակի աղբի վրա: Տանը աղբ չեն հավաքում, նույնիսկ եթե հակառակը պահանջեն կասկածելի վարքի տեր աշխարհակալները: Ես հանդուրժող կլինեի որոշ այլակյաց երևույթների հանդեպ, եթե ունենայինք քաղաքացիական հասարակություն: Քանի դեռ չունենք՝ հանդուրժողականությունը նպաստելու է սպանիչ «բեսպրեդելին»՝ միահեծան մի երկրում, որտեղ նախագահի նազիր-վեզիրները (խորհրդականից մինչև նախարար ու օլիգարխ կոչեցյալը) պատրաստ են նույնիսկ նրա փռշտոցը նմանակել: Քո բաժին ներդրումն ունեցիր՝ վերջ տալու ապիկարության ու այլասերության այս շքահանդեսին: 5 րոպեանոց ներդրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում