Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ 6 տարի առաջ Քայսերիում վաճառվել էր հայ գործարար և բարեգործ Գալուստ Գյուլբենկյանի տունը: Այն գնած տեղի գործարար Նեջիփ Դինչերը հայտարարել է, որ մտադիր է տունը վերածվել բուտիկ-հյուրանոցի՝ ընդգծելով, որ այն կդառնա շրջանի առաջին բուտիկ-հյուրանոցը:
Նշվում է, որ այդ երկհարկանի շինությունը կառուցվել է 1880-ական թվականներին: Շինության վերնահարկը փլուզվել է: Դինչերն ընդգծել է, որ այդ շինությունը կառուցումից հետո ունեցել է բազմաթիվ տերեր, իսկ ինքն այն գնել է ստամբուլցի մի բժշկից և պատրաստվում է առանց շինության պատմական տեսքը խախտելու, այն վերածել բուտիկ-հյուրանոցի: Այդ նախագիծը դեռևս մեկ տարի առաջ գնահատվել է 900,000 թուրքական լիրա (500,000 դոլար):
Դինչերը խոստացել է պահպանել շինության «Գյուլբենկյան» անվանումը:








































