Նիդերլանդների ազգային հավաքականի պաշտպան Գրեգորի վան դեր Վիլը լեհ լրագրողներին իր կարծիքն է հայտնել «Եվրո-2012»-ի խմբային փուլի եզրափակիչ տուրի շրջանակներում կայացած Նիդերլանդների և Պորտուգալիայի ընտրանիների հանդիպման մասին:
«Հանդիպման առաջին 30 րոպեները պատշաճ մակարդակի վրա անցկացրեցինք, բավականաչափ գոլային պահեր ստեղծեցինք: Առաջին գոլը խփելուց հետո մոտ էինք նաև երկրորդ անգամ մրցակցի դարպասը գրավելուն: Հետո մեզ չէր հաջողվում կասեցնել պորտուգալացիների գրոհները: Մեր դարպասի մոտ ստեղծված առաջին իսկ վտանգավոր իրավիճակը գոլի վերածվեց: Այնուհետև պարզապես անհնարին դարձավ զսպել Ռոնալդուին, Նանիին և Պորտուգալիայի ընտրանու հարձակվողական գծի այլ ֆուտբոլիստների:
Անկասկած, խաղից առաջ մենք հուսով էինք, որ կհաղթենք, բայց կյանքի կոչել մեր նպատակը չկարողացանք»,- ասել է վան դեր Վիլը:








































