Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդունել է Խաղաղության խորհրդի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին։
Կողմերը քննարկել են տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում համագործակցության հեռանկարները, ներառյալ TRIPP նախաձեռնությունը և Միջին միջանցքում փոխգործակցությունը:
Ընդգծվել է Ղազախստանի շահագրգռվածությունը միջտարածաշրջանային կապի ամրապնդման և միջազգային տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացման հարցում։









































