Sunday, 21 06 2026
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր

Ռոբերտ Մելքոնյան (Բազազ). Իմ մետրոյի հասարակությունը. Facebook

Ոստիկանության գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը (Բազազ) երեկ Facebook-ի իր էջում երեկ գրել է.

Ես հաճախակի եմ օգտվում մետրոպոլիտենից, սիրում եմ այդ փոխադրամիջոցը, այն ամռանը զով է, ձմռանը տաք: Բայց այսօր՝ կիրակի առավոտյան, ինձ բռնացրի այն մտքի վրա, թե ո՞րն է հիմնական պատճառը, որ այն ինձ դուր է գալիս: Այսօր միայն նկատեցի, որ մետրո մտնող հասարակությունը կարծես զտված, մաքրված մի այլ հասարակություն լինի, այն ինձ մարդկանց պահվածքով, տեսքով, շարժուձևով մի փոքր եվրոպական երկրները հիշեցրեց:

Մետրոյում չկան այն հաստավիզ, ճարպակալած դեմքով, «հաստացեփ» ջիպավորները, բրենդավորված անճաշակ տիկնիկները, կարմրաշրթունք՝ արեւածաղիկ չրթող կանայք ու աղջիկները, երթուղայինների տափակաբանող ուղեւորները եւ արաբա – թուրքական կլկլոցները, այն լպիրշ, վավաշոտ հայացքով և դատարկամիտ տղաները, քաղաքի փողոցներին բնորոշ աղբը, կեղտը, փոշին ու հարայ – հրոցը: Չէ, մետրոն ամեն դեպքում ուրիշ է, իր ուղևորներով, իր կոկիկությամբ, իր մթնոլորտով, իր հասարակությամբ:

Այն ինձ հիշեցնում է անդրեասղուկասյաններին, մարիամախոտերին, անահիտբախշյաններին, եղիաներին, մերիներին, գոռերին, բոլորի – բոլորին, այն մաքրամաքուր հասարակությանը, որոնց շուրջը ձևավորվում է մեր ապագան: Այստեղ կարծես այլ աշխարհ է, մարդիկ թեկուզ աղքատիկ, բայց ճաշակով են՝ անպաճույճ, պարզ, համեստ, կարգապահ: Ես շատ եմ սիրում մետրոն և նրա ուղևորներին, երանի ամբողջ Երևանը մետրոյի նման լիներ իր զտված տեսակով…

Հ.Գ. Հարգելիներս ես բառեր եմ օգտագործում, որոնց «հեղինակային իրավունքը» իմն է ՝ ֆաստֆուդային մտքեր, աֆորիզմներ, բրենդավորված տիկնիկներ, կարմրաշուրթ չրթողներ, հաստացեփ ջիպավորներ: Եթե Ձեզ դուր չի գալիս, հայցում եմ Ձեր ներողամտությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում